Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ նրան բանտում թունավորել են. «Կոմերսանտ»
![]() «Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերանայելու է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի՝ 2017-ին Մորդովյան ՔԿՀ-ում մահվան հանգամանքները: Նշվում է, որ ժամանակին նրա հարազատներին թույլ չեն տվել քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասավ դրա չեղարկմանը: Այժմ փաստաբանները հուսով են, որ հետաքննությունը կպարզի Հայրապետյանի թունավորման հանգամանքները, որի մասին իր եղբորը տեղեկացրել են գործարարի մահվան նախօրեին: Այսպիսով, Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ Հայրապետյանին թունավորել ու սպանել են: «Մահացածի եղբայրը չէր շտապում հայտնել սպանության մասին: Սկզբում նա նամակ գրեց գաղութին՝ փորձելով պարզել մահվան իրական պատճառը, սակայն ստացվեցին միայն պաշտոնական պատասխաններ»,- ասել է փաստաբանը: Լևոն Հայրապետյանի եղբայրը մայիսին դիմել է Մորդովիայի Հանրապետության քննչական բաժին՝ պահանջելով, որ Լևոն Հայրապետյանի մահվան գործով քրեական գործ հարուցվի, ինչը 2018թ. հունիսին մերժվել է: Այն ժամանակ հարազատները դիմել են փաստաբան Կարեն Ներսեսյանին, որպեսզի վերջինը բողոքարկի դատախազությանը: Բացի Լևոն Հայրապետյանի եղբոր գրավոր բողոքից, որը հաստատել է թունավորման մասին Հայրապետյանի խոսքը, փաստաբանը, գործարարի հարազատների հետ իրողությունը վերլուծելուց հետո, եկել է եզրահանգման, որ հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր կարող են շահագրգռված լինել դատապարտյալի մահվան մեջ: «Կոմերսանտ»-ը նշում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ միանշանակ եղել են, քանի որ նա շատ հարուստ էր և ուներ մոտ 1 մլրդ դոլարի կարողություն: Սակայն բանտում հայտնվելուց հետո նրա ակտիվների մեծ մասն անհայտ պայմաններում վաճառվել էր: Հիշեցնենք՝ հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը՝ Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները: Ըստ փաստաբանի, դատապարտյալը հայտարարել էր, որ երկար չի ապրի և խնդրել էր հուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության: |

«Բախտի տերը թաղեմ, տղաներն իմ հետևից են վազում, ես՝ ամբողջ քաղաքով ձեր». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
2616:12
«Սադրանքը ստացվել էր. պետք էր հալածյալի դերի մեջ մտնել». Դերենիկ Մալխասյան
2415:54
«Նիկոլ Փաշինյանը շարքային սադրիչ է». Հակոբ Կարապետյան
5915:42
«Կրկին արդիականանալու է ՀԱԵ «բարեփոխման» տխրահռչակ օրակարգը». Վահե Դավթյան
5815:15
«Այս փոսը լցվել և ասֆալտապատվել էր մեկ օր առաջ». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
9615:00
Սուրբ Աննա եկեղեցուց ոստիկանության ծառայողները ձերբակալել են 2 անձի (տեսանյութ)
5814:48
