Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ նրան բանտում թունավորել են. «Կոմերսանտ»
![]() «Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերանայելու է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի՝ 2017-ին Մորդովյան ՔԿՀ-ում մահվան հանգամանքները: Նշվում է, որ ժամանակին նրա հարազատներին թույլ չեն տվել քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասավ դրա չեղարկմանը: Այժմ փաստաբանները հուսով են, որ հետաքննությունը կպարզի Հայրապետյանի թունավորման հանգամանքները, որի մասին իր եղբորը տեղեկացրել են գործարարի մահվան նախօրեին: Այսպիսով, Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ Հայրապետյանին թունավորել ու սպանել են: «Մահացածի եղբայրը չէր շտապում հայտնել սպանության մասին: Սկզբում նա նամակ գրեց գաղութին՝ փորձելով պարզել մահվան իրական պատճառը, սակայն ստացվեցին միայն պաշտոնական պատասխաններ»,- ասել է փաստաբանը: Լևոն Հայրապետյանի եղբայրը մայիսին դիմել է Մորդովիայի Հանրապետության քննչական բաժին՝ պահանջելով, որ Լևոն Հայրապետյանի մահվան գործով քրեական գործ հարուցվի, ինչը 2018թ. հունիսին մերժվել է: Այն ժամանակ հարազատները դիմել են փաստաբան Կարեն Ներսեսյանին, որպեսզի վերջինը բողոքարկի դատախազությանը: Բացի Լևոն Հայրապետյանի եղբոր գրավոր բողոքից, որը հաստատել է թունավորման մասին Հայրապետյանի խոսքը, փաստաբանը, գործարարի հարազատների հետ իրողությունը վերլուծելուց հետո, եկել է եզրահանգման, որ հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր կարող են շահագրգռված լինել դատապարտյալի մահվան մեջ: «Կոմերսանտ»-ը նշում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ միանշանակ եղել են, քանի որ նա շատ հարուստ էր և ուներ մոտ 1 մլրդ դոլարի կարողություն: Սակայն բանտում հայտնվելուց հետո նրա ակտիվների մեծ մասն անհայտ պայմաններում վաճառվել էր: Հիշեցնենք՝ հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը՝ Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները: Ըստ փաստաբանի, դատապարտյալը հայտարարել էր, որ երկար չի ապրի և խնդրել էր հուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
