Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Իկեր Կասիլյասը, հնարավոր է, վերադառնա Իսպանիայի հավաքական

390
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 18:20
Իկեր Կասիլյասը, հնարավոր է, վերադառնա Իսպանիայի հավաքական

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, հնարավոր է, վերսկսի կարիերան Իսպանիայի հավաքականում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Կասիլյասն արդեն զանգահարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին և վերադառնալու ցանկություն հայտնել՝ նշելով, որ կարող է լինել անգամ պահեստային դարպասապահ: Մարզչի որոշումը դեռևս հայտնի չէ։ Հիշեցնենք, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն 37-ամյա Կասիլյասն Իսպանիայի հավաքականի կազմում անց է կացրել 167 հանդիպում։