«Խնդրում եմ՝ սատա՛ր կանգնեք ինձ». ԳՊՀ դասախոս Հասմիկ Թունյանը պահանջում է ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը
![]() Գորիսի Պետական Համալսարանի ֆրանսերենի դասախոս, դոցենտ Հասմիկ Թունյանը պահանջում է ԳՊՀ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը: Նա իր կոչ-խնդրանքում գրել է. «Խնդրում եմ. Ձեր մեկնաբանություններով, նամակներով և բոլոր հնարավոր միջոցներով արտահայտեք Ձեր կարծիքը. արդյո՞ք ես արժանի՞ եմ աշխատանքից ազատման՝ տարիքի պատճառով, որը կատարել է համալսարանում բազմաթիվ անօրինականությունների հեղինակ և նախկինում մի քանի գիտակրթական հաստատություններ կործանած Արտուշ Ղուկասյանը: Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ինձ ազատել է աշխատանքից՝ առանց իմ իմացության, իսկ հետո երկու աշխատակցուհու «երաշխավորությամբ» ինձ առաջարկվել է ժամավճարային հիմունքով դասավանդել, որն ինձ համար վիրավորական է և, բնականաբար, անընդունելի: Խնդրում եմ՝ սատա՛ր կանգնեք ինձ և պաշտպանե՛ք իմ և համալսարանի աշխատակիցների 90%-ի պահանջը, այն է՝ ԳՊՀ ՌԵԿՏՈՐ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ Ամեն ինչ սկսվեց այս ելույթից Գորիսի պետական համալսարանում աշխատում եմ համարյա հիմնադրման օրվանից, և համալսարանի հետ կատարվող յուրաքանչյուր բացասական երևույթ ինձ ցավ է պատճառում: Անտարբեր լինել չեմ կարող: Ավելի քան 34 տարի ղեկավարել եմ օտար լեզուների ամբիոնը, որը եղել է այս կրթական հաստատության ամենաօրինակելի ամբիոններից մեկը: Կուռ ու համերաշխ մի ընտանիք, որի դասախոսները սկզբունքայնության ու նվիրյալության դասեր ստանալու կարիք, թվում է, չունեն: Նրանցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ, շատ լավ տիրապետում է իր մասնագիտությանը, լավ գիտի իր իրավունքները և պարտականությունները: Սակայն այսօր աներևույթ զորությամբ ամբիոնի համերաշխությունից միայն քաղցր հիշողություն է մնացել: Այն պահպանելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: Նկատում ենք, որ նույն իրավիճակը՝ կռիվ, վեճ, անվստահություն, անպաշտպանություն, բազմաթիվ անօրինականություններ տիրում է նաև մյուս ամբիոններում: Անառողջ մթնոլորտ է ողջ համալսարանում: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ ենք կորցրել 50-ամյա մեր գեղեցիկ ավանդույթները՝ մեծի սիրով, փոքրի հարգանքով, միմյանց լսելու և վստահելու կարողությամբ: Խնդրում եմ՝ համալսարանը կործանման մի՛ տարեք, սիրելի՛ երիտասարդներ, գործընկերներ, հայրենակիցներ, համախմբվե՛ք միասնական խելամիտ որոշման շուրջ, եղե՛ք վճռական և տե՛ր կանգնեք մեր ստեղծածին»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
