ԵԽԽՎ-ի կոչը՝ Հայաստանի քաղաքական ուժերին
![]() Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) այսօր Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել հարգել ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի կայքում: «Սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակիցների քանակը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացներին հանրության վստահությունը մնում է ցածր մակարդակի վրա: Եվ, հետևաբար, կարևոր է, որպեսզի խորհրդարանական հաջորդ ընտրություններն ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար քաղաքական բոլոր ուժերի կողմից: Կոչ ենք անում իշխանություններին և քաղաքական բոլոր ուժերին արտահերթ ընտրություններին ամբողջովին հետևել եվրոպական չափանիշներին և նորմերին՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Սա հատկապես կարևոր է, եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ինչպես կոչ են անում որոշ քաղաքական ուժեր։ Յուրաքանչյուր փոփոխություն պետք է լիովին հարգի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները, այդ թվում նաև ընտրական օրենսդրության կայունության առումով, և հիմնված լինի քաղաքական ուժերի հնարավորինը լայն քաղաքական համաձայնության վրա»,- ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, ներառյալ իշխանությունների այն պնդումները, որ ժողովրդավարական սկզբունքները կպահպանվեն, և որ դատական համակարգը կիրականացնի իր աշխատանքն առանց քաղաքական միջամտության»,- անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին՝ ասել է Յուլիա Լովոչկինան: Կայքում նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները մոտ ապագայում կայցելեն Հայաստան: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
