Սաակաշվիլին՝ Ազնավուրի վրացական անցյալի մասին
3583
Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 12:40
![]() Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ և պատմել նրա վրացական անցյալի մասին: Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մահացել է մեծագույն երաժիշտ, հանճարեղ Շառլ Ազնավուրը: Նրա ծնողները՝ էթնիկ հայերը, կապ ունեին Վրաստանի հետ և ծնվել են Ախալցխայում, իսկ Փարիզում նրանք վրացական խոհանոցի ռեստորան ունեին: Շառլը պատմել է ինձ, որ նրանք տանը վրացերեն էին խոսում: Իր կյանքի վերջին տարիներին նա իրականացրեց իր երազանքը՝ երգեց հարազատ քաղաքում՝ Ռաբաթ ամրոցի բացմանը: Դա հիանալի երեկո էր, որը հավերժ կմնա Վրաստանի և համաշխարհային արվեստի պատմության մեջ: Ինչպիսի կորուստ մարդկության համար»: |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
