Ինչո՞ւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չպետք է հանվի դպրոցական ծրագրից. պարզաբանում է Տեր-Պարթևը
![]() Տևական ժամանակ է խոսվում է դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին: Կարծիքներ կան, որ այդ առարկայի դասավանդումը քարոզչություն է իրենից ենթադրում: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նույնպես շաբաթներ առաջ անդրադարձել է այս հարցին՝ հիմնավորելով, թե ինչու պետք է վերոնշյալ առարկան հանվի դպրոցներից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը այս թեմայի հետ կապված ներկայացրել է իր դիտարկումները՝ կարծիք հայտնելով, որ «հայ ժողովրդի պատմությունը թերի է և ոչ ամբողջական առանց հայ եկեղեցու պատմության»: «Այն, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոց պետք է արժանանար կրոնական կազմակերպությունների և որոշ իրավապաշտպանների դժգոհությանը, հայտնի էր դեռևս 2004 թվականին, երբ առարկան ընդգրկվեց դասավանդվող առարկաների ցանկում: Մինչ օրս կան կրոնական խմբեր և իրավապաշտպաններ, որոնք այդպես էլ չեն հաշտվում այս փաստի հետ և շարունակում են դժգոհել, թեև առարկայի ներմուծման դրական արձագանքները՝ մասնավորապես ծնողների շրջանակում, առավել գերակշռող են: Որոշ կրոնական կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հիմնական առարկությունն այն է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի անվան տակ դպրոցներում կատարվում է քարոզչություն: Մինչդեռ նման պնդումներ անելուց առաջ, լավ կլինի նախ ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, որն անքակտելիորեն կապված է Հայ եկեղեցու պատմությանը: Եթե նման կարծիք արտահայտողները գեթ մեկ անգամ կարդան Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի նշանավոր «Ազգապատում» աշխատությունը, որում հայ ժողովրդի և եկեղեցու պատմությունը շարադրված է իբրև մեկ ամբողջություն, ապա այլևս նման «մեղադրանքներ» չեն ներկայացնի Հայ եկեղեցուն: Վերջապես նրանց համար ընկալելի կլինի, որ անկարելի է բաժանել Մեսրոպը՝ Մաշտոցից, Գրիգորը՝ Նարեկացուց և Սողոմոնը՝ Կոմիտասից: Մեր պատմության գանձարանը հարուստ է եկեղեցականներով, որոնք կերտել են ոսկետառ էջերը հայ ժողովրդի պատմության: Հետևաբար հայ ժողովրդի պատմությունը թերի է և ոչ ամբողջական առանց Հայ եկեղեցու պատմության: Իսկ երիտասարդ սերնդին անհրաժեշտ է սովորեցնել իր ամբողջական պատմությունը՝ եզրահանգումները թողնելով վերջինիս: Հ.Գ. Ժամանակին Իտալիայում դպրոցներից ցանկանում էին հեռացնել կրոնական սիմվոլները՝ մասնավորապես Քրիստոսի խաչի պատկերը: Եղան հասարակական քննարկումներ, որոնց արդյունքում հանգեցին հետևյալ եզրահանգմանը. այն մեր քրիստոնեական պատմության և ինքնության անքակտելի բաղադրիչն է, որից չենք կարող հրաժարվել»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Պարթև Բարսեղյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
