«Կանցլերի դարաշրջանի ավարտը». Մերկելի դեմ է դուրս եկել նրա առանցքային դաշնակիցը
![]() «Կանցլերի դարաշրջանի ավարտը», «ըմբոստություն Մերկելի դեմ». այսպես են մեկնաբանում գերմանացի քաղաքական գործիչները Բունդեսթագում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հաղորդում է Deutsche Welle պարբերականը: Անսպասելիորեն փոխվել է Անգելա Մերկելի՝ Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության առաջնորդը, ով Մերկելի առանցքային դաշնակիցն է: Դրա հետևանքները Մերկելի համար կարող են ճակատագրական լինել: Մերկելի և նրա մոտ շրջապատի համար տհաճ անակնկալ է դարձել այն, որ Բունդեսթագում կուսակցության ղեկավարի ընտրությունները ֆորմալ բնույթ չեն կրել. 1973թ-ից առաջին անգամ իրական ընտրություններ են անցկացվել երկու թեկնածուների մասնակցությամբ: «Իսկ այն, որ հաղթել է ոչ նա, ով պետք է հաղթեր, սարսափելի է»,- գրում է պարբերականը: «Գոհ եմ քվեարկության արդյունքներից»,- պարբերականը մեջբերում է ընտրություններում հաղթած Ռալֆ Բրինքհաուսի խոսքը: Նա հավաքել է 125 ձայն, իսկ Ֆոլքեր Քաուդերը՝ 112: Քաուդերը կուսակցությունը ղեկավարում էր վերջին 13 տարիներին և կանցլերի մտերիմն էր, նրա փաստաբանը խորհրդարանում: Գերմանական մեկ այլ պարբերական Բունդեսթագի վերջին իրադարձությունները «պալատական հեղաշրջում» է անվանել: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
