Թումո Փարիզն ընդունեց իր առաջին ուսանողներին
![]() Թումոյի առաջին միջազգային կենտրոնը՝ Թումո Փարիզը, երեկ՝ սեպտեմբերի 25-ին, բացեց իր դռները Փարիզի երիտասարդների առջև: Կենտրոնի 1500 ուսանողների կեսը Թումո Փարիզի կրթական ծրագիրը սկսում են այս տարի, իսկ ուսանողների մյուսը կեսը կենտրոն կհաճախի հունվար ամսից: «Մենք ճանաչեցինք Հայաստանը՝ որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր: Թումոյի միջոցով մենք Փարիզի երիտասարադներին տրամադրում ենք ապագայի աշխարհը կերտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները»,- նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով այցելեց կենտրոն՝ Թումոյի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ: Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, և նրանց մոտ 40 տոկոսը աղջիկներ են: Թումո Փարիզը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
