Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին
![]() Հայտնի է դարձել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի անունը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Մարմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանն ու ևս 7 թեկնածու դեռ սեպտեմբերի 11-ին էին մասնակցել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Այդ օրը գրեթե 5 ժամ տևած մրցույթի ավարտից հետո 8 թեկնածուից 4-ն էին հավաքել բարձր միավորներ, գրում է Armtimes.com-ը: Սեպտեմբերի 12-ին դպրոցի կառավարման խորհուրդն առկա արդյունքները հաշվի առնելով՝ մրցույթի երկրորդ փուլ էր կայացրել: Արդյունքում 3-ական միավոր էին ստացել Լիանա Մարդոյանը և Հայկ Հարությունյանը, մեկ միավոր՝ Քրիստինե Վարդանյանը: Նրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընտրվել տնօրենի պաշտոնում: Առավելագույն ձայներ հավաքած 3 թեկնածուների անունները կառավարման խորհուրդ սեպտեմբերի 13-ին ուղարկել էր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Վերջինս էլ որոշել և նրանցից թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Հայկ Հարությունյանին: Հիշեցնենք, որ թիվ 40 հիմնական դպրոցում տնօրենի աթոռը թափուր էր մնացել հունիսի 11-ից, նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի կալանավորման պատճառով: Վերջինիս նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Արսեն Ալեքսանյանն արդեն ազատ է արձակվել, քանի որ վերականգնել է պետությանը պատճառած ավելի քան 11 միլիոն դրամի վնասը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
