««Կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից». Լևոն Բարսեղյան
![]() Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքային օրը նորից դարձավ աշխատանքային: Եկեղեցին վաղուց էր պետք զատել պետությունից, ինչպես գրված է գրքերում: Առաջիկայում «կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից: Այդ պատմությունը անշուշտ կարևոր է և հեշտությամբ կարող է դասավանդվել «պատմություն» առարկայի մեջ, առանց հատուկ առարկայի վերածվելու, ինչպես առաջներում էր: Այլապես պիտի առաջարկեմ մտցնել այսպիսի առարկաներ ևս՝ «գիտության պատմություն», «ճակատամարտերի պատմություն», «դիվանագիտության պատմություն», «գաղութատիրության և կայսրությունների պատմություն», վերջապես՝ «մաթեմատիկայի պատմություն», «Սպարտակի պատմություն» և այլ զարմանազան պատմություններ («խոհանոցի պատմություն», «կռապաշտության պատմություն» ու «Վլեի և Ուզբեկի պատմություն» առարկաները՝ մտքներս: Հիմա, խնդրում եմ ինձ ցույց տալ մոտակա Գողգոթան՝ գնամ հանձնվեմ»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
