Միացյալ Նահանգներն ու Իրանն Իրաքում գաղտնի բանակցություններ են վարել
![]() ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գլոբալ կոալիցայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳերքն ու Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանին սեպտեմբերի 11-ին Իրաքում գաղտնի բանակցություններ են վարել, գրում է Gulfnews-ը՝ հղում անելով քուվեյթական Aljarida պարբերականին: Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքում նոր կառավարության ստեղծումն ու այլ հարցեր: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ՄքԳերքը Սուլեյմանիին առաջարկել է լուծել երկու երկրների միջև տարաձայնություններն ու միասին աշխատել Իրաքի նոր կառավարության ստեղծման ուղղությամբ: Պարբերականը նաև հայտնել է, որ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Իր հերթին, Սուլեյմանին ամերիկյան կողմին ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ Իրաքի Բասրա քաղաքում իրանական հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել ԱՄՆ-ի կողմից: Բացի այդ, Սուլեյմանին ասել է ՄքԳերքին, որ «Իրանը պատրաստ է չմիջամտել Իրաքում ամերիկյան շահերին, եթե ԱՄՆ-ը չմիջամտի Իրաքում իրանական շահերին»: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
