«Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը»․ Վահրամ Թոքմաջյան
![]() Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արայիկ Հարությունյան, Լուսինե Առաքելյան, լա՞վ եք: Պետք է, որ լավ լինեք: Բայց այ ես, հեչ լավ չեմ: Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը Ձեր երկու նամակներով: Սույն գրառումը համարեք փոքր-ինչ հուզական ժանրից, բայց մանրամասներին դեռ կանդրադառնանք: Դուք եկել եք փոխելո՞ւ, թե նախորդների մառազմն ամբողջացնելու ու ավելացնելու: Լսեք, Ձեր հրամաններին համահունչ, սպասում եմ Արայիկ Հարությունյան, որ Դուք հրապարակեք, մեջբերում եմ՝ «զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված» առաջին շարադրությունը՝ որպես օրինակ: ![]() Աղբյուրը` Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12

