Շնողի միջնակարգ դպրոցում Արմաթ լաբորատորիա հիմնելուն կարելի է նպաստել՝ մասնակցելով քվեարկությանը
![]() Շնողի միջնակարգ դպրոցում Արմաթ լաբորատորիա հիմնելու նպատակով հայտ է ներկայացվել Barigortser.am հարթակում, որտեղ անհրաժեշտ է քվեարկել՝ գաղափարի իրականացման համար: Դպրոցում սովորող աշակերտների մոտ մեծ պոտենցիալ է նկատվում տեխնիկական կրթության նկատմամբ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դպրոցի ուսուցչուհի Հեղինե Ճիճիլյանը: Սակայն լաբորատորիան հիմնելու համար չկան բավարար ֆինանսական միջոցներ: Դպրոցում գործում է ՍՄԱՐԹ դասասենյակ, որի հենքի վրա կարելի է հիմնել ԱՐՄԱԹ լաբորատորիան: Լաբորատորիայի հիմնման դեպքում այնտեղ կարող են այցելել նաև սաներ հարևան համայնքներից՝ Թեղուտից, Քարկոփից, Նեղոցից և այլ մոտիկ համայնքներից և կրթություն ստանալ այս լաբորատորիայում: Արմաթ ինժեներական լաբորատորաների կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների, գիտահետազոտական և կրթական ինստիտուտների ֆիզիկայի և ինժեներության ուղղվածության հետազոտությունների վրա: Այս ծրագրերը սկսվում են հիմնական ծրագրավորման սկզբունքներից և ուղղորդում են երեխաներին դեպի ռոբոտաշինություն և գործունեություն հետազոտական և ստեղծարար մթնոլորտում |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
