«Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում, ուղղակի այսօր իմ օրը չէր». Մխիթարյան
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփեց մեր թիմի խաղը. «Գոլ խփելուց հետո երևի կենտրոնացվածությունը կորցրեցինք և գոլ բաց թողեցինք: Խաղն արդեն դժվարացավ. չնայած որ մինչև գոլ խփելն էլ էր բարդ: Փորձում էինք գտնել դարպասի բանալին։ Կարելի է ասել՝ այսօր իմ օրը չէր. հնարավորություններ բաց թողեցի, բայց ֆուտբոլ է՝ ամեն ինչ պատահում է: Կարևորը հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք։ Խաղի ամենաբարդ հատվածը երևի թե իմ չիրացրած 11 մետրանոցից հետո էր: Ճիշտ է՝ գոլ խփեցինք, սակայն բարդ էր, մինչև գոլ խփելն էլ պահ ունեինք: Ֆուտբոլ է. չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարևորը փորձեցի, բայց իմ օրը չէր, բախտը երես էր թեքել: Մեզ համար յուրաքանչյուր խաղ շատ դժվար է: Դուք էլ տեսաք, որ այս խաղը բարդ ստացվեց: Բարդ խաղ է լինելու նաև Մակեդոնիայի դեմ հանդիպումը, կպատրաստվենք ամենայն լրջությամբ: Գնում ենք հաղթանակի հետևից»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
