«Սա ԿԳ նախկին նախարարներ Աշոտյանի, Լևոն Մկրտչյանի ու մնացած նախկինների «պահած» դպրոցն է». Մկրտիչ Իսրայելյան
![]() Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն անդրադարձլ է համացանցում լայն արձագանք ստացած լուսանկարին՝ գրելով. «Էս նկարը գրեթե բոլորը տարածեցին, բայց ես չեմ ուզում խոսել, որ էս աղջիկը էդ դպրոցի միակ առաջին դասարանցին է։ Դուք ուշադրություն դարձրեք դասասենյակի ավերակ վիճակին, սովետի ժամանակվա մաշված դասասեղանին։ Ու էս պատկերը գրեթե բոլոր գյուղերի դպրոցներում է։ Էն Աշոտյանի ֆանկլուբի անդամները թող տեսնեն, որ սա ԿԳ նախկին նախարարներ Աշոտյանի, Լևոն Մկրտչյանի ու մնացած նախկինների «պահած» դպրոցն է։ Էս է եղել իրենց իրական վերաբերմունքը դպրոցի նկատմամբ։ Ֆեյսում անիմաստ գրառումներ անելու փոխարեն նախկին նախարարը ճիշտ կանի էս նկարը դնի իր համակարգչի էկրանի վրա, որ միշտ հիշի, թե ինչ թշվառության են հասցրել դպրոցը բոլոր առումներով»: Ավելի վաղ լուսանկարին անդրադարձել էր նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Աղբյուրը` Մկրտիչ Իսրայելյան (Ֆեյսբուք) |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
