«Արդար պետք է լինի դպրոցը՝ ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը բոլորի համար». ԿԳ նախարարի ուղերձը
![]() Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հղել կրթության ոլորտի ներկայացուցիչներին և աշակերտներին: «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սիրելի՛ մանկավարժներ, Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն նաև կրթության համակարգում, որը մեծապես պայմանավորված է ձեր ստեղծագործ և նվիրական աշխատանքով: Բոլոր այն մանկավարժները, տնօրենները, ովքեր աջակցում են դպրոցի վերափոխման գործընթացին, իմ գործընկերներն են, ու կանեմ առավելագույնը՝ նրանց աջակցելու համար: Խորապես ծանոթ եմ այն դժվարություններին, որոնց բախվել եք նախկինում, այն խնդիրներին, որոնք առկա են հիմա: Համատեղ աշխատանքով, վստահ եմ, լուծումներ տալու ենք բոլոր առկա հարցերին՝ մեր բոլորի առջև դնելով ավելի մեծ նպատակներ: Սիրելի ծնողներ, մեր հիմնական նպատակն է՝ երկիրը դարձնել արդար, ստեղծել հավասար հնարավորություններ ձեր երեխաների համար: Իսկ արդար երկիր ունենալու համար, առաջին հերթին, արդար պետք է լինի դպրոցը՝ ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը բոլորի համար: Ձեր աջակցությունն այս հարցում կարևոր է, երբեմն էլ՝ վճռական: Վստահ եղե՛ք ձեր ուժերին, և ապագան ձերը կլինի»: Աղբյուրը` Արայիկ Հարությոնյանի ֆեյսբուքյան էջ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
