Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Դպրոցների տնօրենները թող այն ժամանակ վիրավորվեին, երբ լծվում էին ընտրակեղծարարությանը»․ Համլետ Կիրակոսյան

386
Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 00:05
«Դպրոցների տնօրենները թող այն ժամանակ վիրավորվեին, երբ լծվում էին ընտրակեղծարարությանը»․ Համլետ Կիրակոսյան

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչներն ինչու՞ են վեր-վեր թռնում ու վիրավորվում, երբ կրթության նախարարը, փոխնախարարները հիշեցնում են, որ տնօրենների մեծ մասը ներգրավված է եղել ընտրակեղծարարության մեջ, եղել ընտրակեղծարար մեխանիզմի կարևոր գործիք, որն այսօր արմատախիլ է արվելու։

Դպրոցների տնօրենները թող այն ժամանակ վեր-վեր թռնեին ու վիրավորվեին, երբ իրենց ստիպում էին դառնալ ընտրակեղծարար ու գործիք, և իրենք առանց ծպտուն հանելու համաձայնում էին այդ դերին ու պատրաստակամորեն, նվիրումով լծվում ընտրակեղծարարությանը․․․»։