Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է լինի զրո». ԿԳ նախարար

323
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 15:55
«Քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է լինի զրո». ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն՝ «Ազատության» հետ զրույցում, խոսելով դպրոցների ապաքաղաքականացման մասին, ասել է․ «Նոր իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից մենք հայտարարեցինք դպրոցների ապաքաղաքականացման մասին և մենք գտնում ենք, որ դպրոցներում հանրակրթության նահանջի պատճառներից մեկը եղել է դպրոցների քաղաքականացվածությունը։ Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է լինի զրո։ Այն դպրոցներում, որտեղ այս միտումը չի լինի և տեղի իշխանությունները, նախկին և ներկա օլիգարխները իրենց դիրքերը պահպանել փորձելու համար կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցներիի գործերին, ապա Կրթության և գիտության նախարարությունը, կարծում եմ նաև Երևանի քաղաքապետարանը, կմիանան այս նախաձեռնությանը և կմիջամտեն, որպեսզի այդ ազդեցությունը նորից հասցնեն զրոյի։ Մեր բարեփոխումների հիմնական նպատակը դպրոցների խորհուրդների կարգի ձևավորման փոփոխություններն են։ Որոշ դեպքերում դպրոցների խորհուրդները վերածվել էին վարչական շրջանների, տեղի բիզնեսների, երբեմն նաև, տնօրենների ազդեցության օղակների և դրանք գործում էին, բացառապես, այդ օղակներից եկող թելադրանքներով։ Այդ կանոնակարգը արմատապես կվերափոխվի և դուք էլ պետք է օժանդակեք այդ ամենին, իսկ նրանք, ովքեր կաջակցեն մեզ այդ հարցում, կդառնան իմ գործընկերները և ես կանեմ ամեն բան նրանց օժանդակելու համար»։