Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի Ֆրեզնոյում
![]() ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է. Մեկ շաբաթից Ֆրեզնոյում (Քալիֆոռնիա) բացվելու է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու թանգարանի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու Քալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի Satellite Student Union սրահում օգոստոսի 31-ին՝ հանրահայտ ամերիկահայ վիպասանի ու դրամատուրգի ծննդյան 110-ամյակի օրը: Սարոյանի տուն-թանգարանում ներկայացված են լինելու մի շարք ինտերակտիվ ցուցադրություններ, այդ թվում՝ այցելուներին ողջունող Սարոյանի հոլոգրաֆիկ պատկերը, ինչպես նաև ուսումնական նյութերի, արխիվային լուսանկարների, անձնական իրերի, Սարոյանի գրաֆիկական արվեստի գործերի և գրական ժառանգության նմուշների մեծ հավաքածու: 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տունը, որտեղ երկար տարիներ բնակվել է Սարոյանը, ձեռք է բերվել, վերանորոգվել ու վերածվել թանգարանի «Ռենեսանս» մշակութային հիմնադրամի ջանքերով: Աղբյուրը` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն (Ֆեյսբուք) |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
