Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջկա մանկապարտեզը 150 երեխայի առաջ փակել է դռները
![]() MAMUL.am-ի խմբագրություն են դիմել Ավանի թիվ 57 մանկապարտեզի մի խումբ ծնողներ, ովքեր հայտնել են, որ մանկապարտեզը, որի տնօրենը Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, հունիսի կեսերից վերանորոգման նպատակով փակվեց, և իր դռները պետք է սաների առաջ բացեր ուսումնական տարվա առաջին օրը։ Սակայն, քաղաքապետի հրաժարականից հետո, կանգնեցվեցին շինաշխատանքները։ Մոտ 150-ից ավելի երեխա անորոշ ժամանակով չի հաճախելու մանկապարտեզ։ «Տեղեկություններ կան, որ մանկավարժական կոլեկտիվը ևս աշխատանք է փնտրում, ավելին, նույնիսկ լուրեր են պտտվում, որ տնօրենը ներքին կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել: Մի քանի օր առաջ էլ ժողով է հրավիրել, հայտնել, թե շինարարությունը կշարունակվի, նոր մրցույթում հաղթող կա, բայց չգիտենք՝ այդպե՞ս է, թե՞ փորձում են փափուկ բարձ դնել: Եվ հետո, ի՞նչ կապ ունի շինաշխատանքների դադարեցումը քաղաքապետի հրաժարականի հետ...»,- նշում էին ծնողները: Նրանց մի մասն այդ ընթացքում այլ մանկապարտեզ է գրանցել երեխաներին, մյուսներն էլ մնացել են սպասելով ու հայտնվել այսպիսի իրավիճակում: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախկին քաղաքապետի մորաքրոջ դուստրը մեկն էր այն տնօրեններից, ովքեր, ըստ մամուլի հրապարակումների, ստիպում էին ողջ անձնակազմին իջնել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ մասնակցելու քաղաքապետի «աջակցությանն» ուղղված ակցիային: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
