ԱՄՆ-ը ողջ աշխարհին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400-ների գնման համար
![]() ԱՄՆ-ը չի բացառում ցանկացած երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որը կգնի ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոյերթը: «Մենք դեմ ենք ողջ աշխարհում մեր գործընկերների և դաշնակիցների կողմից ռուսական С-400-ների գնմանը: Դա կարող է հանգեցնել պատժամիջոցների»,- ասել է Նոյերթը՝ հիշեցնելով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին: «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը, ինչպիսին Թուրքիան է, օգտագործում է С-400-ները, և դա հակասում է մեր քաղաքականությանը»,- նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն: 2017թ. Անկարան և Մոսկվան պայմանագիր էին կնքել С-400-ների մատակարարման շուրջ: ԱՄՆ-ը բազմիցս դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ և Թուրքիային սպառնացել պատժամիջոցներով, այդ թվում նաև ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման արգելքով: Սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
