Որոշ առարկաներ կպարզեցվեն կամ կհանվեն, որոշներն էլ կավելանան». ԿԳ նախարար
![]() Կրթության ոլորտով մտահոգված մարդիկ այսօր՝ օգոստոսի 15-ին, Կասկադում հանդիպել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Հարցերից մեկն էլ վերաբերում էր որոշ առարկաների բովանդակությանը, դրանց լինել-չլինելուն: Ներկաների կողմից հարց բարձրացվեց հայոց եկեղեցու պատմություն առարկայի կրթական ծրագրի վերաբերյալ, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց. «Այս հարցում պետք է հաշվի առնել բոլորի կարծիքը, որովհետև մարդիկ կան, որ ասում են՝ այս առարկան պետք է հանվի, մարդիկ էլ կան, որ ասում են՝ պետք է մնա: Բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են: Դրանց մի մասն ընդհանրապես կհեշտացվի, մի մասը դուրս կգա: Օրինակ, Նորագույն շրջանի պատմությունը վերանայման կարիք ունի՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների մասով: Մենք բոլոր այդ իրադարձությունների վերաբերյալ առաջիկայում գոնե քննարկումներ կունենանք: Նոր առարկաներ ևս կմտնեն, որովհետև աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոխվում, և մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ փոփոխություններին, որպեսզի մեր դպրոցը լինի ժամանակակից, համապատասխանի արդի փոփոխություններին»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
