Հայ աշակերտները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել
563
Ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ., 22:05
![]() Հայ աշակերտները հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկած «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել: ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի և գովասանագրի: Միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 3 աշակերտ: Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց) և Բիլոր Կուրղինյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց): |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
