ՆԱՄ-ում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը
5359
Հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ., 21:05
![]() «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի՝ «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի՝ տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները, որոնք հստակ տրամադրություններ ունեին: Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում՝ յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ: «Աշխատելով երեխաների հետ՝ ես ավելի շատ իրենցից եմ սովորում: Նրանք ազնիվ են, համարձակ և անկեղծ, ինչը կարևոր է արվեստագետի համար»,- նշել է նկարչուհին: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49







