«Ցանկանում ենք Սամվել Ալեքսանյանից հետ վերցնել մանկապարտեզը». Մարիամ Չախոյան
![]() Վաստակավոր մանկավարժ Վերոնիկա Գևոորգյանի անվան մանկապարտեզը 2009-ին անհատույց օգտագործման տրվեց Ալեքսանյանների ընտանիքին: Դեռ խորհրդային տարիներից հայտնի «Վերոնիկայի մանկապարտեզը» հանրապետության լավագույն մանկապարտեզներից էր՝ շենքային, գույքային և կրթադաստիարակչական չափանիշներով։ Հետխորհրդային տարիներին էլ այս մանկապարտեզը պահպանեց լավագույնի իր անունը: 2012-ի սեպտեմբերից մանկապարտեզն այլևս չի ընդունել երեխաներին: Պատճառաբանել են՝ շենքերից մեկը վթարային է, աշխատողներին էլ ասել են՝ այլևս մի եկեք աշխատանքի: Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թուխ Մանուկ» ՀԿ ներկայացուցիչ Մարիամ Չախոյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր մանկապարտեզի նախկին աշխատակիցները, սաները և խնդրով մտահոգ մարդիկ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել մանկապարտեզի դիմաց: «Այս պահին մանկապարտեզում շինաշխատանքներ են սկսվել, և հաստատության ճակատագրի հետ կապված մտահոգություններ կան: Տնօրենը հայտարարել է, թե կառույցը գործելու է որպես մանկապարտեզ, բայց նույնիսկ այդ դեպքում մտահոգ ենք. ճիշտ չէ մանկապարտեզը թողնել արժեհամակարգով, մտածողությամբ, մոտեցումներով, ոլորտից հեռու մարդկանց»,- ասաց Մարիամը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են դիմել նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ Ալեքսանյանների հետ պայմանագիրը լուծարելու պահանջով: «Պայմանագրի գլխավոր կետը չի կատարվում, այն է՝ կրթօջախը ծառայեցնել հանրային շահերին: Ուզում ենք, որ մանկապարտեզը վերադարձվի պետությանը»,- հավելեց մեր զրուցակիցը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
