Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Որևէ մեկը չի կարող ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չընդունել». Զառա Բաթոյան

716
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 17:35
«Որևէ մեկը չի կարող ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չընդունել». Զառա Բաթոյան

ԵԼՔ դաշինքի անդամ Զառա Բաթոյանը գրում է. «Ուշադրությո՛ւն։
Հարգելի՛ ծնողներ, հարգելի՛ քաղաքացիներ, թույլ մի՛ տվեք, որ խտրականություն կիրառեն ձեր նկատմամբ։ Որևէ մեկը չի կարող ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չընդունել, նպաստի կամ հաշմանդամության ճանաչման համար գումար ուզել, եթե դուք դա թույլ չտաք։ Գրավոր պարզաբանում ուզեք այդ կառույցներից, եթե չեն տալիս, ահազանգեք համապատասխան մարմիններին՝ ԿԳՆ, քաղաքապետարան կամ մարզպետարան, ՀՀ Աշխատանքի և սոց հարցերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ոստիկանություն։