«Ես այսօր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին կարգի հրավիրի». ԿԳ նախարարը Հայկ Դեմոյանի մասին
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է Հայկ Դեմոյանին. «Կրթության և գիտության նախարարն ու նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են: Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում: Կրթության և գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության և անձնակազմի հետ, որովհետև տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված: Այսինքն մենք գնացել էինք որպես լիազոր մարմին, և պարոն Դեմոյանին պարզապես լրջանալու և սթափվելու կոչ եմ անում, որովհետև այն, ինչ որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Նա այնտեղ սենյակ չունի, աշխատասենյակ չունի, տևական ժամանակ որևէ պաշտոն չունի ինստիտուտում: Դեմոյանն այնտեղ թե՛ իրավական, թե՛ մնացած բոլոր առումներով պաշտոն չունի: Նախորդ տարի փետրվարին լրացել է նրա ժամկետը, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև մեկնել է Հայաստանից: Դեկտեմբերին ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է, դարձել է հիմնադրամ: Եվ կառավարության որոշմամբ նշանակվել է այլ պաշտոնակատար: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո. նրա վերադառնալուց հետո, ըստ պաշտոնակատարի, նա ամեն ձևով ստիպել է, որպեսզի պաշտոնակատարն ազատման դիմում գրի, և, ըստ էության, եկել է ու տնօրենի սենյակում է բազմել: Հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա երկրի ներսում, և ընդհանուր ինստիտուտի շուրջ հանգստություն պահելու համար մենք դրան պարզապես արձագանքել ենք՝ զգուշացնելով պարոն Դեմոյանին որևէ հակաօրինական քայլ չանել: Ներխուժումն ինքնին հակաօրինական է, ինստիտուտի մեքենան օգտագործելը հակաօրինական է, և մենք այդ ընթացքում նրան զգուշացրել էինք, որ կդիմենք ոստիկանություն: Եղան նամակներ, մենք գնացինք ինստիտուտ, հանդիպեցինք անձնակազմի հետ և բոլորին հարցրել ենք՝ արդյոք կա որևէ խնդիր, որևէ հարց բացի ֆինանսական փոխանցումներից չի հնչել: Եվ սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են: Եվ նա երևի սիրո և համերաշխության մթնոլորտը խառնում է ամենաթողության հետ, և ես այսօր համապատասխան գրությամբ կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին կարգի հրավիրի, որպեսզի այս ոչ մի պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, օրինականություն հաստատվի ինստիտուտում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը գրառում էր արել՝ նշելով, որ երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իր բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ներխուժել են իր առանձնասենյակ: |
««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
116Երեկ, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
198012.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
198712.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
223911.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
169510.04.2024, 09:24