Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. «Ժամանակ»
![]() «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ և դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում: Ըստ ծնողների՝ դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին և նրանց հորդորում կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ: Ծնողի ներկայությունը փոխտնօրենը բացատրում է այս կերպ. «Մենք դասամատյանում գնահատականներդ նշանակել ենք մատիտով, եթե դպրոցից դուրս ես գալու՝ գրիչով դրական գնահատական կնշանակենք, իսկ եթե չես ցանկանում հեռանալ, ապա կմնաս նույն դասարանում»: Հիշեցնենք, որ Չեխովի անվան դպրոցում կատարվող անօրինականությունների մասին բազմիցս գրվել է մամուլում, սակայն այստեղ գործող անառողջ բարքերը շարունակվում են, իսկ դպրոցի տնօրինությունը՝ տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխավորությամբ, անպատիժ կերպով շարունակում է իր գործունեությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
