Հայտնի են «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողները
![]() Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի երևանյան փուլը: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցել է նախապես որոշակի չափորոշիչներով ընտրված 8 ուսուցիչ: Լավագույններին ընտրելու համար շուրջ մեկ ամիս կազմակերպվել են կլոր սեղան-հանդիպումներ, բաց դասեր և այդ ուսուցիչների կողմից ընտրված թեմատիկ դասեր: Գնահատող հանձնաժողովում ընգրկված են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ: Առավելագույն միավորներով Երևանի «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ա. Սախարովի անվան հ. 69 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հռիփսիմե Ավագյանը, իսկ Ալ․Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Զաքարյանը կմասնակցի ԿԳ նախարարությունում կազմակերպվելիք «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլին: Երևանի «Տարվա լավագույն դաստիարակ» է ճանաչվել «Երևանի հ.109 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակ Գոհարիկ Կարճիկյանը: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
