«Սմբատ Գոգյանը դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր». Սերոբ Խաչատրյան
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել. «Շատ անարդար ստացվեց, որ այսքան նշանակումների մեջ Սմբատ Գոգյանի նշանակումը դարձավ քննարկումների բուռն թեմա։ Սմբատ Գոգյանը Շիրակացու ճեմարանում սովորելու ժամանակ դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր։ Համաշխարհային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտների 80%-ը Հայաստանում չեն աշխատում։ Սմբատն էլ կարող էր գնալ և դասավանդել աշխարհի հայտնի մի համալսարանում։ Բայց մարդը մնացել է Հայաստանում, պրպտում է, մաթեմատիկայի և բնագիտության դասավանդմա հետաքրքիր մոդելներ է ստեղծում, չնչին աշխատավարձով օգնում է Հայաստանի դպրոցականներին, գիտությամբ է զբաղվում, մասնակցում է քաղաքացիական շարժումներին։ Հայաստանը կզարգանա, եթե մենք հասկանանք ու գնահատենք Սմբատի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց»։ Աղբյուրը` Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
