Արայիկ Հարությունյանը՝ շտեմարանների, դասագրքերի և դասավանդման մեթոդների մասին
![]() Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, այդ թվում նաև՝ շտեմարաններին, որոնցով այսօր երեխաները քննությունների են պատրաստվում: «Գոհ չեմ շտեմարաններից, որովհետև շտեմարաններն ու այն գիտելիք ստուգելու ձևը, որն այսօր գոյություն ունի, թույլ չի տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, թույլ չի տալիս նրանց մոտ զարգացնել քննադատական-վերլուծական միտքը: Կարող է, գիտելիքի ստուգման այս ձևը զգալի նվազեցնում է կոռուպցիան, բայց միևնույն ժամանակ թույլ չի տալիս վերհանել աշակերտների իրական հնարավորությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ դժգոհություններ ունի նաև դասագրքերի, դասավանդման մեթոդների, ծրագրերի հետ կապված. «Մենք պետք է այնպիսի ավարտող աշակերտ ունենանք, որի մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրը: Պետք է նա կարողանա գաղափարներ արտահայտել, վերլուծել, քննադատել»,- նշել է նախարարը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
