Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԿԳ նախարարը՝ բուհերի, ավագ դպրոցների, կրկնուսույցների և այլ խնդիրների մասին

425
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 11:30
ԿԳ նախարարը՝ բուհերի, ավագ դպրոցների, կրկնուսույցների և այլ խնդիրների մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է բուհերի որակին՝ նշելով, որ այդ առումով լուրջ անելիք ունեն. «Ես արդեն ասել եմ, որ այս տարի բուհերի համար ճգնաժամային է և պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ: Անդրադառնալով բուհերում ֆինանսական աուդիտի անցկացման հարցին՝ ասել է, որ մի քանի օրից արդյունքները կհրապարակեն:

Խոսելով բուհերում դիմորդների քիչ քանակի և մի շարք ֆակուլտետների ցածր որակի մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենալ այդ առումով։ «Իսկապես այդ խնդիրը կա, բուհերի հետ շատ լուրջ խոսակցություն պետք է ունենանք: Թեև այդ ընդունելությունը 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա։ Դեմոգրաֆիան, իհարկե, դրա վրա ազդում է, բայց պետք է ամեն ինչ անել, որ որակի վրա դա չազդի»,- ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դիմորդների թվի քիչ լինելը պրոֆեսորադասախոսական կազմի կրճատման բերի, Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Հույս ունեմ, որ դրան չի հասնի գործը»:

Խոսելով ավագ դպրոցների և կրկնուսույցների մասին՝ ԿԳ նախարարն ասել է, որ ավագ դպրոցն իր դերակատարությունը չունեցավ։

«Մենք պետք է այնպես անենք, որ աշակերտը կրկնուսույցի կարիք չունենա։ Ավագ դպրոցի զարգացման վրա մի շարք գործոններ են ազդում, մասնավորապես, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թերի զարգացվածությունը, ծրագրերի բովանդակության բացակայությունը, մեթոդների թերի լինելը։ Այս ամենն ազդելու է որակի վրա, ուստի ճիշտ են նշում ծնողներն ու աշակերտները, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: