ԿԳ նախարարը բուհերի վերաբերյալ հայտարարություն է տարածել
![]() Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մայր բուհին: «Ես երկու օր առաջ եղել եմ ԵՊՀ-ում և հանդիպել այն ուսանողների հետ, ովքեր պահանջում են իրենց ռեկտորի հրաժարականը: Այդ երիտասարդների մեծ մասը մեզ հետ հավասար այս հեղափոխության դրական արդյունքների կրողն են: Կարծում եմ, որ նման ըմբոստության և հեղափոխական ակցիաների կարիք չկա, որովհետև իշխանությունն այսօր ունի լծակներ՝ խնդիրներ լուծելու համար: Ես այդ ուսանողներին կոչ եմ արել հանդարտություն ցուցաբերել, որովհետև այսօր, իրոք, կան շատ լուրջ հարցեր, իսկ բուհերի հետ կապված խնդիրները կսկսեն մոտ 1-2 շաբաթից լուծումներ ստանալ»,- նշեց նախարարը: Նա նշեց նաև, որ ՀՀ ԿԳ նախարարությունը չունի լիազորություններ՝ որևէ մեկին պաշտոնանկ անելու: «Այդ հարցը պետք է որոշեն այն անձինք կամ խորհուրդները, ովքեր մտնում են տվյալ բուհերի ղեկավարության մեջ, իսկ գերատեսչությունն իրավական առումով լծակներ ունի՝ խորհուրդներ ձևավորելու»,- նշեց նա: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
