ՇՊՀ-ի թնջուկը. ռեկտորը երկու ամսից վերադառնալո՞ւ է բուհ. «Ժամանակ»
![]() «Ժամանակ»- գրում է. «Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել։ Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը վերադառնալու է բուհ։ «Նրան փոխարինել է իր մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը, որից որևէ դրական բան սպասել հնարավոր չէ: ՇՊՀ-ում տեղի է ունեցել այն, ինչ քաղաքականության մեջ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, ՀՀԿ-ն ասում էր՝ Սերժ Սարգսյանը չլինի, բայց Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ։ Բոլորը շատ լավ հասկանում էին, որ Կարեն Կարապետյանի գալով ոչինչ չի փոխվելու, և միևնույն է, Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել երկիրը։ Հիմա մեր համալսարանում տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում էին անել երկրում։ Սահակ Մինասյանը գնաց, բայց նրան փոխարինելու եկավ նրա տեղակալը, ով ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին՝ թե՛ բուհում որպես դեկան, հետո պրոռեկտոր նշանակվելու հարցում։ Երվանդ Սերոբյանի համար ժամանակին Սահակ Մինասյանը անգամ բուհի կանոնադրությունը փոխեց, ստաժի պահը հանեց, որ Սերոբյանին նշանակի դեկան»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Սահակ Մինասյանը թեև պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նա մշտապես լինում է բուհում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
