«12-ամյա կրթական համակարգը հրամայական է. երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում». Արամ Սարգսյան
![]() «Կրթության և գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ լրիվ ավելորդ են այն երկու տարիները, որոնց պատճառով երեխաներն անիմաստ ժամանակ են անցկացնելու դպրոցներում և ոչինչ չեն ստանալու: «12-ամյա կրթական համակարգը հրամայական է այսօր: Հաշվի առնելով, որ այսօրվա պատանիները շատ ավելի վաղ են ինքնուրույնություն ձեռք բերում, մինչև 18 տարեկանը պահել դպրոցում, շատ անիմաստ է»: Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Ա. Սարգսյանը նշել է, որ խաղաղ պայմաններում աշխատելու համար ընդամենը մեկ տարի ժամանակ ունենք. «Ադրբեջանը և Թուրքիան իրենց նկրտումներից չեն հրաժարվել, թուրքական աշխարհի միացման գաղափարից չեն հրաժարվելու և մինչև տարվա մեջ հնարավորություն դառնանք գործոն դառնալու, որ մեզ հետ հաշվի նստեն, եթե այն բանը չկատարվի շատ հնարավոր է մյուս տարվա գարնանը լուրջ պատերազմական իրավիճակում հայտնվենք... Ուստի, կառավարությունը մեծագույն ուշադրության պետք է արժանացնի այս խնդիրը: Խոսելով տնտեսական իրավիճակից, քաղաքական գործիչն ասել է, որ տնտեսական ոլորտում ամենամեծ խնդիրը պետական պարքտն է. «Այն պետք է ամբողջությամբ դիվերսիֆիկացվի. 7 միլիարդ դոլար պետական պարտքից մենք պետության զարգացմանը ոչ մի դոլար չենք ուղղել»: Արամ Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ կառավարությունը հաշվետովոթյամբ հանդես գա, թե ի՞նչ է արվել այդ 7 միլիարդը և ի՞նչ արդյունք են տվել: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
