«Սեպտեմբերից սկսած՝ տասնյակ հազարների գումարներ են հավաքվում և նվերների տեսքով հայտնվում տնօրենի կամ ուսուցչի սեղանին». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
«Ավարատական երեկոների արգելքի մասին իմ կողմից ընդհանրապես խոսք չի ելել: Խոսքն այն հսկայական գումարների մասին է, որ հավաքվում է և նվերների տեսքով հայտնվում այս կամ այն տնօրենի կամ ուսուցչի սեղանին: Սա կոնկրետ ինձ համար կաշառք է և անընդունելի: Դրա համար, հենց առաջին իսկ օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ սրա դեմ և ուրախ եմ, որ արդյունք է տալիս: Ունեմ արդեն ավելի քան 100 հաղորդագրություն, որոնց համաձայն ուսուցիչներն ու ծնողական խորհուրդները վերադարձնում են այդ գումարները, որոնք նախկինում հավաքվել էին»,- այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում՝ անդրադառնալով Վերջին զանգի արարողության համար հավաքվող դրամահավաքին, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Իմ դիրքորուշումը հետևյալն է՝ ոչ այնքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո»,- շարունակեց նախարարը: Օգտատերերի հարցին՝ միգուցե նախարարությունն ամենամյա փոքրիկ բյուջե՞ հատկացնի ավարտական միջոցառումների համար, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ամեն անգամ այդ մեծ գումարները հավաքելիս ասում են, որ դա անհրաժեշտ է դահլիճի զարդարման կամ այլ պարագաների համար: Գուցե նախարարությունը գումար հատկացնի այդ ամենի համար, բայց ասեմ, որ դրա համար մեծ գումարներ պետք չեն: Մենք նաև ճոխության մոլուցքից պետք է ազատվենք: Ես ուզում եմ աշակերտներին ասել՝ որևէ խոչընդոտ չկա ձեր ժամանցը կազամակերպելու համար, բայց դա չպետք է լինի ձեր ծնողների գրպանի հաշվին և խնդիրներ ստեղծի նրանց համար: Այսինքն՝ ձեր ծնողները շատ փոքրիկ գումարներ պետք է ծախսեն, բայց սեպտեմբերից սկսած տասնակ հազարների գումարներ են հավաքվում, որոնք վերջում նվերների են վերածվում. սա անթույլատրելի է, սրա դեմ ամենադաժան պայքարն է լինելու»: |
«Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա». Նիկոլ Փաշինյան
8311:36«Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈՒՀ-երում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12529.04.2024, 12:48«Ուսուցիչներին ստիպում են զբաղվել Նիկոլի քարոզչությամբ». Նաիրի Հոխիկյան
18028.04.2024, 02:00Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
15725.04.2024, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
13223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13919.04.2024, 09:30