«Գանձասար-Կապան»-ը՝ Հայաստանի գավաթակիր
534
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 22:45
![]() Րոպեներ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ «Գանձասար-Կապան»-ի և «Ալաշկերտ»-ի միջև։ 11-մետրանոցներով հանդիպման հաղթող դարձավ «Գանձասար-Կապան»-ը՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով Հայաստանի գավաթակիր։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացեց Միհրան Մանասյանը՝ 105+2-րդ րոպեին: 10 րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով. իսկ հետխաղային 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ էին «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով և առաջին անգամ նվաճեցին Հայաստանի գավաթը: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54







