Շիրակի պետական համալսարանում ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն (տեսանյութ)
![]() «Հանդիպումներ եմ ունեցել բոլոր շահագրգիռ անձանց հետ: Երեկ և այսօր առանձնազրույց եմ ունեցել ՇՊՀ ռեկտորի հետ և որոշել, որ հարցին պետք է լուծում տրվի: Ձևավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ և մեր վերահսկողությամբ կանցկացնի ռեկտորի նոր ընտրություն: Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Սահակ Մինասյանի տեղակալ Երվանդ Սերոբյանը»,- քիչ առաջ ՇՊՀ-ում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Կողմերի լարվածությունը հանդարտեցնելու համար սա ամենատրամաբանական և ճիշտ լուծումն է: Ես պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արեցի այսուհետ իրավիճակը չսրել»,- շարունակեց նախարարը: Վերջինը նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին առաջարկել է համալսարանից հեռացված երկու դասախոսներին առաջիկայում վերականգնել, եթե, իհարկե, դրա հնարավորությունը կա և նոր հունով սկսել աշխատել: «Ես կարծում եմ խնդիրներն այդպես պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների ճանապարհով, պետք է հաշվի առնել, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց ամեն ինչ պետք է օրենքի դաշտում լինի»,- եզրափակեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կրկին կայցելի Գյումրի՝ հանդիպումներ կունենա ուսանողների և դասախոսների հետ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
