«Կարո՞ղ է Սերժից ուժեղ ես. հրաժարական կտաս, այն էլ ո՜նց կտաս». Բախշյանը՝ ՇՊՀ ռեկտորին. ՈՒՂԻՂ
![]() «Ինքը համառում է, ասում է՝ ես չեմ տալու հրաժարական: Մենք էլ ասում ենք՝ կտաս, այն էլ ո՜նց կտաս: Կարո՞ղ է Սերժից ուժեղ ես: Դու պիտի տա՛ս այդ հրաժարականը: Քեզ չենք թողնելու թռնես, մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես ձեր նմանների ոտքերը պինդ կապենք, որ պատասխան տաք ձեր արածների համար»,- այսօր Շիրակի պետական համալսարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Դիմելով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին, ասաց. «Ֆելիքս Ցոլակյան, քոռ գրոշ չարժե ձեր քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի օգտին, եթե այս ընթացքում ձեր խիղճը չի արթնացել և դուք չեք կանգնել ուսանողների կողքին... Պարոն Ցոլակյանը չգիտեմ ինչի է սպասում, ում է սպասում: Սերժը չկա՛, փոխվել է ամեն ինչ, պետք է արագ կողմնորշվել, այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն է կառավարում»: Ա. Բախշյանի խոսքով՝ հրաժարականը, որը պետք է տա ՇՊՀ-ի ռեկտորը, շատ պատվաբեր է, նա պետք է հեռացվի: Ավելին՝ նա պետք է կառավարման խորհրդում, օրենքով սահմանված կարգով, դադարեցնի ռեկտորի իրավասությունները. «Մենք սա ենք պահանջում»,- շարունակեց Բախշյանը՝ հավելելով, որ կանգնելու են այնքան, մինչև Ֆելիքս Ցոլակյանը գա, հրավիրի կառավարման խորհուրդ և ցույց տա, որ ինքը ժողովրդավար կառավարման հենսայուն է: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
