ՇՊՀ ռեկտորն, ով աշխատանքից ազատել է Սամվել Ֆարմանյանի քրոջն, ըստ գյումրեցիների, շուտով նույն ճակատագրին կարժանանա
![]() Զարգացումներ՝ Շիրակի պետական համալսարանում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն՝ Անահիտ Ֆարմանյանը, ով ՇՊՀ պրոռեկտորն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն հեռացրել են բուհից: «ՇՊՀ-ի «ռեկտոր» Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին): Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները: Համացանցում էլ տեղեկություններ են տարածվել, ըստ որի՝ մոտակա օրերին պաշտոնից ազատվելու է նաև Սահակ Մինասյանը: «Համաձայն Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, տխրահռչակ Սահակ Մինասյանի օրերը Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում հաշված են... Ռեկտորի թեկնածուների մի քանի անուններ են տալիս, սակայն ամենահավանականը նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի վերադարձն է...»,- գրել է քաղաքագետ, բուհի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
