«Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին». Փոստանջյան
![]() «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին
Հարգելի պարոն Մկրտչյան,
Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող խաղաղ անհնազանդությամբ իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտող դասադուլների մասնակիցներին սպառնում են ուսումնական հաստատություններից հեռացմամբ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի. «1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք): Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։ Ուստի ելնելով վերոգրյալից պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին, ովքեր իրականացնում են Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց իրավունքները:
|

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
