Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Մեր շախմատիստուհիները զրկվեցին մեդալներ նվաճելու հնարավորությունից

266
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 16:35
Մեր շախմատիստուհիները զրկվեցին մեդալներ նվաճելու հնարավորությունից

Սլովակիայում ավարտին է մոտենում Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 9-րդ տուրը: Առաջնության միանձնյա առաջատար Վալենտինա Գունինան հերթական հաղթանակը տոնեց և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ արդեն մեկ միավորով է գերազանցում մոտակա հետապնդողներին: 9-րդ տուրում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Էլինա Դանիելյանը: Մեր շախմատիստուհիներից հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Սիրանուշ Ղուկասյանը: Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց: 9-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան վաստակել են 5.5-ական միավոր: Մեր շախամատիստուհիները զրկվեցին մեդալներ նվաճելու հնարավորությունից։