«12-ամյա կրթության համակարգը չի աշխատում. 11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները նորմալ դասի չեն գնում». Սերոբ Խաչատրյան
504
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 11:55
![]() 2008-2018 թվականներն ամենավատն էին Հայաստանի կրթության պատմության մեջ։ 12-ամյա կրթության համակարգը չի աշխատում (11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները նորմալ դասի չեն գնում), ավագ դպրոցի ծրագիրը ձախողվեց, ֆինանսավորումը նվազեց, իրականացվեց դպրոցների տոտալ կուսակցականացում և ներքաշում ընտրական գործընթացների մեջ, որի հետևանքները վերացնելու համար տասնամյակներ են պետք։ Բայց ամենավատն այն է, որ համակարգից անհետացան հավատը, ոգևորությունը, վստահությունը, առանց որոնց ոչինչ չես կարող տեղից շարժել։ Ի դեպ, կրթության ծանր վիճակը շատ լավ հասկանում են պաշտոնյաները, ովքեր վերջին տասնամյակում իրենց երեխաներին կազմակերպված ձևով դուրս բերեցին պետական դպրոցներից և տարան մասնավոր դպրոցներ։ Բայց շուտով լավ կլինի, քանի որ ավելի վատ չի կարող լինել։ Աղբյուրը` Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
