Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի «Armenian eagles» թիմը մեկնել է Սան Ֆրանցիսկո՝ PRO Chess լիգայի եզրափակչին մասնակցելու

353
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 15:20
Շախմատի «Armenian eagles» թիմը մեկնել է Սան Ֆրանցիսկո՝ PRO Chess լիգայի եզրափակչին մասնակցելու

«Armenian eagles» թիմը դարձել է համաշխարհային chess.com կայքի նախաձեռնությամբ համացանցի միջոցով իրականացվող PRO Chess լիգայի Արևելյան ենթախմբի եզրափակչի հաղթող։ Թիմն արդեն մեկնել է Սան Ֆրանցիսկո՝ եզրափակչին մասնակցելու։ Եզրափակչին մասնակցելու համար ԱՄՆ են ժամանել հաղթող 4 թիմերն՝ իրենց երկրպագուներով։ Կազմերն այսպիսին են՝

Չենգդու Պանդաներ /խաղաղօվկիանոսյան ենթամաս/

Վան Հու

Նի Հուա

Խու Խիանգյու

Չու Ռուոտոնգ

Սենթ Լուիսի Arch bishops /ատլանտյան ենթամաս/

Ֆորեսթ Չեն

Վարուժան Հակոբյան

Յարոսլավ Ժերեբուխ

Դարիուս Սվիերց

Լյուբլյանայի կրիաները /կենտրոնական ենթամաս/

Լուկա Լենիք

Լուհա Շկուհալա

Դուսկո Պավասովի

Յուրե Բորիսեկ

Արևելյան հատվածից մեր հայրենակիցները՝ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արտակ Մանուկյանն արդեն Սան Ֆրանցիսկոյում են։

Եզրափակչի խաղերն անցկացվելու են ապրիլի 7-ին և 8-ին։ Մրցաշարն անցկացվելու է յուրահատուկ ձևաչափով՝ ի տարբերություն այլ մրցաշարերի, պրո չեսս լիգայում երկրպագուները կարող են բարձրաձայն ոգևորել իրենց ֆավորիտներին։ Խաղացողները կրելու են ձայնամեկուսիչ ականջակալներ, խաղը բարձրաձայն մեկնաբանվելու է դահլիճում, ինչպես նաև՝ հեռարձակվելու է chess.com-ի պաշտոնական հեռուստաալիքով։