Բարձրագույն կրթության մասին օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։ Չնայած ՀՀԿ-ականները ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի ներկայացրած օրենքը մի քանի դրվագով փոփոխության ենթարկեցին իրենց քիմքին համապատասխան, մասնավորապես՝ բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու նախարարի ջանքերն ի դերև ելան, քանի որ Հրայր Թովմասյանի «թեթև» ձեռքով խորհուրդներում որոշվեց ընդգրկել նաև պետական պաշտոնյաներին, 10 անդամ ունեցող խորհրդում 1 պաշտոնյա կլինի, 20 անդամ ունեցողում՝ 2, ինչպես նաև վարչապետն է հաստատելու խորհրդի կազմը, իսկ ուսխորհրդի մասնակցությունը ոչ թե 10, այլ 20 տոկոս կլինի։ Բայց կարծիք կա, որ օրենքը կարող է 100 տոկոսով փոփոխության ենթարկվել և դառնալ «աշոտյանական» տարբերակը։ Բանն այն է, որ շուրջ 3 տարի է՝ դեռ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի գտնվելու ժամանակներից, քննարկվում է մի «իշխանահաճո» տարբերակ։ ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի նախագիծն արմատապես փոխեն։ Դրանով պայմանավորված՝ մարտի 16-ին ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովում նախագիծը քննարկվելուց հետո չմտցրին առաջիկա նիստի օրակարգ։ Խնդրո առարկան, մեր տեղեկություններով, ռեկտորների և ամբիոնի վարիչների կենսաթոշակային տարիքի հարցն է՝ նախագծով առաջարկվում է առավելագույն շեմ՝ 65 տարեկան: Սակայն ՀՀԿ-ն, տեղիք տալով տարեց ռեկտորների, մասնավորապես ԵՊՀ-ի ղեկավարի վրդովմունքին, մտադիր է փոխել այն՝ սահմանային տարիքը դարձնելով ռեկտորի դեպքում՝ 70, ամբիոնի վարիչների՝ 63»: Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
