«Անկախությունն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են». Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում երեխաներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ
![]() Երևանի՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Պատճառը ռուսական թեմատիկայով միջոցառումն է, որի ժամանակ երեխաներին կանգեցրել է «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսով գրառման տակ: Այս հարցին անդրադարձել է նաև Երևանի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը: «Անկախությունն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են: Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է: Բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ ( միջոցառումն անցկացվում էր «Աշխարհն իմ աչքերով» խորագրի ներքո, երբ երեխաները ներկայացնում են տարբեր երկրներ): Ավելին, Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ՝ այն հակառակ վիճակում է, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան («Ֆեյսբուք») |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12

