«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն առյուծի սիրտ է կերել ու իրեն թույլատրվում է շրջանցել ցանկացած օրենք». Բախշյան
![]() Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել.
«Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կանոնադրության 4-րդ կետի համաձայն սույն վարչությունը պետք է վերահսկի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության ոլորտի օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման օրինականության ընթացքը: Ստորև նկարագրում եմ քաղաքապետի վերոնշյալ կանոնադրության չգործելու ու վարչական շրջանի ղեկավարի կողմից ԿԳ նախարարի հրամանը շրջանցելու փաստ, որը վկայում է, թե ինչպիսի ամենաթողություն է տիրում մանկապարտեզների տնօրենների «ընտրությունների» ժամանակ և սա միակը չէ: Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանը 2016թ. մայիսի 26-ին ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքել Դիանա Մուրադյանի հետ, որից հետո 1 տարի 5 ամիս անց՝ 2017թ. հոկտեմբերի 4-ին, հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի որոշումը, նրան նշանակել է տնօրեն՝ խախտելով «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը «3) Հ. 120 մանկապարտեզի տնօրենի ընտությունն իրականացվել է խախտումով. մինչև մրցույթին մասնակցելու օրը հավակնորդը չի ունեցել վերջին տասը տարում երկու տարվա ստաժ»: Այս խախտումը բացահայտվելուց հետո անմիջապես՝ դեկտեմբերի 14-ին, պարոն Ուլիխանյանը Դիանա Մուրադյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, տնօրենի պաշտոնակատար է նշանակել ոմն Արուսյակ Վարդանյանին և այդ հրամանում ոչինչ չկա այն մասին, որ Դիանա Մուրադյանին նշանակել է ուսումնական գծով փոխտնօրեն: 2018թ. հունվարի 29-ին պաշտոնակատար Արուսյակ Վարդանյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից ու թ.120 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կրկին դրել այս անգամ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Դիանա Մուրադյանի վրա: Քանի որ պարոն Ուլիխանյանը տեղյակ չի ոլորտի օրենքներից, կարգերից ու մեղմ ասած, իրեն դրանք բոլորովին չեն հետաքրքրում, որովհետև առյուծի սիրտ է կերել ու իրեն թույլատրվում է շրջանցել ցանկացած օրենք, կարգ, ապա «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» հ. 416-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը կրկին խախտելով որոշել է Դիանա Մուրադյանին ուսումնական գծով տնօրենի տեղակալ նշանակել այն դեպքում, երբ ըստ վերոնշյալ հրամանի, նրան անհրաժեշտ էր վերջին 7 տարվա ընթացքում հատկապես նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Եզրակացություն. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 29.01.2018թ. N01 հրամանը ծայրից ծայր ապօրինի է ու պարոն Ուլիխանյանն այն պետք է չեղյալ հայտարարի: Ի դեպ, այս փաստի վրա հրավիրում եմ նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ուշադրությունը»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
