Ավստրալիայում ջրհեղեղներից հետո վտանգ են ներկայացնում կոկորդիլոսները (տեսանյութ)
![]() Ավստրալիայի հյուսիսային հատվածում գտնվող Քվինսլենդ քաղաքին սպառնում են կոկորդիլոսները՝ վերջին օրերին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո, հաղորդում է Reuters-ը: Տագնապալից հաղորդագրություններ են ստացվել Ինհեմ քաղաքի բնակիչներից, որտեղ կոկորդիլոսները վերջին օրերին սկսել են հանդիպել ամենաանսպասելի վայրերում: Դրա պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք չեն դադարում քաղաքում վերջին 4 օրվա ընթացքում: Քվինսլենդի կենդանաբանական այգու կոկորդիլոսների մասնագետ Թոբի Միլյարդի խոսքով՝ կոկորդիլոսները ջրհեղեղների ժամանակ բավականին հաճախ են փոխում իրենց վայրը, այդ թվում նաև սնունդ գտնելու նպատակով: «Որոշ կոկորդիլոսներ սիրում են, երբ անձրև է տեղում, նրանք ջրի հոսքն օգտագործում են ճանապարհորդելու համար, դրանք շատ խելացի կենդանիներ են»,- ասել է Թոբի Միլյարդը: «Քանի դեռ դուք չեք հայտնվել ջրում կամ ջրային հոսքի մոտակայքում, ձեզ հետ ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է մասնագետը:
![]() ![]() ![]() ![]() ![]() |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32





