«Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել ՀՀ վարչապետ, Քոչարյանը և Կարապետյանը ևս չեն կարող»․ Արման Թաթոյան
![]() «Մենք ունենք մի քանի կարմիր գիծ․ առաջին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի վարչապետ, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին մենք չենք ընտրելու վարչապետ, նա նաույնպես չի կարող լինել վարչապետ, երրորդ՝ Սամվել Կարապետյանը հանրահռչակ հայ է, մեծագույն գործեր ունի արած հայ ժողովրդի համար․․․, բայց, իմ կարծիքով, Սահմանադրությունը մեկ մարդու համար չի կարող փոխվել, և Սամվել Կարապետյանն այս պարագայում չի կարող լինել վարչապետ՝ Սահմանադրության արգելքներից ելնելով»,- այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում նշեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը: «Մենք սահմանում ենք այս արգելքները և ասում ենք՝ մնացած որոշումները կկայացվեն ընտրությունների արդյունքներից հետո, որովհետև հիմա գնահատականներ տալը ճիշտ չէ։ Ընտրություններից հետո, Հայաստանի շահերից ելնելով, մենք որոշումները կկայացնենք»,- նշեց Թաթոյանը։ |

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք»․ Արթուր Խաչիկյան
3415:12
«ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ իր պահանջները թելադրի»․ Իրանի ՊՆ
7515:09
«Փաշինյանը կա՛մ պարտվում է և պատասխանատվության ենթարկվում, կա՛մ ապահովում է, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ #TheWashingtonTimes
8214:18
«Կոչ ենք անում դադարեցնել երեսպաշտությունը»․ հայաստանյան 6 կուսակցություններ նամակով դիմել են ԵՄ-ին
8314:00
«ՀայաՔվե»-ն դիմել է ԵՄ անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին
6013:48
«Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար»․ #Ermenihaber
14113:00
